Ես, որ տիպարն ու պատկերն եմ ճշգրիտ հանուր մարդկության,
Նրանց բոլորի հանցանքներն ահա իմին խառնելով,
Նրանց դառնությամբ սաստկացնելով իմը կրկնապես՝
Նրանցով հանդերձ հեծեծում եմ արդ,
Թեպետ հարկ չկար գարշելի գույնին
Գումարելու և նոր տգեղություն։
Անկեալ առաջի Քո,
բարերար եւ բազումողո՛րմ Աստուած,
աղաչեմք ամենայն սրտիւք մերովք
եւ խնդրեմք զգթութիւն ի Քէն,
որպէս խոստացար ծառայից Քոց
եւ ասացեր.
«Զամենայն, զոր ինչ խնդրիցէք հաւատով
յանուն Որդւոյ ի Հօրէ, տացի ձեզ»:
Ադրբեջանի նոյեմբերի 8-ի զորահանդեսի վերաբերյալ այդպես էլ լուրջ քննարկում ու վերլուծություններ չեղան ո՛չ հանրության մեջ, ո՛չ էլ մասնագետների կողմից։ Նեղ շրջանակներում մասնագետների հետ քննարկումները, սակայն, թույլ են տալիս արձանագրել, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինը էվոլյուցիա է ապրում...